Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից
SOCIETYՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները:
Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



