Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են և, ինչպես ասում են, ընտրություն կոչվող այս մի ստուգատեսն էլ է ավարտված: Եվ, ինչպես ընտրարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր նշում, որ առաջիններից է լինելու, ով արդար պայմաններում հաղթած ուժին անձամբ է շնորհավորելու, նույնպես իրականություն դարձավ: Արձանագրենք նաև, որ վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական նոր մշակույթի ձեռքբերումներից է միմյանց հանդեպ նման հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու երևույթը, երբ քաղաքական կուսակցությունները երկիրը ապակայունացման ճանապարհով տանելու փոխարեն փորձում են ոչ միայն միմյանց շնորհավորել, այլև նոր, լուսավոր ու պայծառ գործով կանգնել հայրենիքի ու ժողովրդի կողքին:

Ընդ որում, անկախ նախընտրական փուլում հնչած հայտարարություններից: Ի վերջո, քարոզարշավը մնում է քարոզարշավ՝ իր բոլոր դրսևորումներով: Սակայն, ընտրությանը հաջորդում է բնականոն կյանքի նոր փուլը: 

ԲՀԿ առաջնորդն էլ քարոզարշավին մասնակցելու ժամանակ նշում էր նաև, որ ընտրության հենց հաջորդ օրվանից, առանց ժամանակ կորցնելու, շարունակելու է աշխատել ու շենացնել Հայաստանը:

Նրա խոսքն այս անգամ էլ կրկին չտարբերվեց գործից, քանի որ երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի գործընկեր խաղողագործներից խաղողի բերքը մթերել ամենաբարձր սակագնով:

Սա, իրոք, կարևոր քայլ էր մի քանի առումներով. նախ՝ վերջին շրջանում խաղողագոները բարձրաձայնում էին այս խնդրի մասին, միջպետական ճանապարհներ փակում և անգամ սպառնում վերացնել խաղողի այգիները: Պետական մակարդակով հարցին լուծում այդպես էլ չտրվեց, բայց Ծառուկյանը ընտրության հենց հաջորդ օրն իսկ մեկնելով Արմավիրի մարզ՝ կրկին իր այս քայլով ցույց տվեց, որ սեփական ժողովրդի կողքին կանգնելու և նրա խնդիրները լուծելու առաջնահերթությունը և անհրաժեշտությունը իր համար ամեն ինչից վեր է

Արմավիրի ու Արարատի մարզերի հազարավոր խաղողագործներ 150 դրամով կկարողանան իրենց խաղողը գործարանին հանձնել: Ուշագրավն այն է, սակայն, որ ԲՀԿ առաջնորդն այս հարցին կարող էր լուծում տալ դեռ մեկ ամիս առաջ, այսինքն, դեռ այն ժամանակ, երբ մարդիկ միջպետական ճանապարհներ էին փակում, սակայն հաշվի առնելով ընտրական իրողությունը, նա զերծ մնաց որևէ քայլ իրականացնելուց, որպեսզի իր կուսակցության ընդդիմախոսները որևէ առիթ չունենան իրականության հետ որևէ աղերս չունեցող՝ ընտրակաշառքի փորձի հետ կապել: 

Կարևոր է շեշտել, որ թեպետ մթերման գինը բարձրացվում է, սակայն կոնյակի վաճառքի գինը, այդ թվում՝ արտահանվող, չի փոխվում: Այսինքն, Ծառուկյանն այս քայլը կատարում է, թեպետ ակնհայտ է, որ վնասներ է կրելու:

Հանդիպման ժամանակ շենավանցի մի բնակիչ հարց բարձրացրեց, որ իրենց գյուղում գազ են քաշել միայն նրանց տները, ովքեր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են, իսկ մյուսները մնացել են առանց գազի: Ծառուկյանը խոստացավ այդ հարցը նույնպես ուսումնասիրել և եթե, իրոք, պարզվի, որ ժողովրդի նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել, ապա ինքն իր միջոցների հաշվին կշտկի այդ սխալը: 

Արմավիրցիների հետ հանդիպումը տեղացիները բավականին արդյունավետ էին գնահատել ու նշում էին, որ ԲՀԿ առաջնորդը մշտապես էլ եղել է ու կլինի իրենց կողքին, որի համար նրանք երախտապարտ են նրան:

«Բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները: Բացի այդ, խաղողի մթերման գինը Գագիկ Ծառուկյանը բարձրացրեց 150 դրամ, և պետք է ասեմ, որ ինչ բնագավառում ինքը մասնակից է եղել, ոչ միայն դրական լիցքեր է հաղորդել մարդկանց, այլ ամեն կերպ աջակցել է բոլորին: Եթե անկեղծ լինեմ, մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից: Լավ կլիներ, որ բոլոր մթերող կազմակերպություններն օրինակ վերցնեին: Եթե պարոն Ծառուկյանը չլիներ, մեր մարզի խաղողի կեսը կմնար գետնին»,– ասում էին արմավիրցիները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League