Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Idaho Press-ը:
Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:
«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:
Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



