Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:
«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին և դեռևս չեն ավարտվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



