Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՏանզանիայի Վիկտորիա լճում խորտակված ուղևորատար լաստանավի նավամբարում աղետից երկու օր անց փրկարարները ողջ մնացած տղամարդու են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փրկված տղամարդն Ալֆոնս Չարահանի անունով տեղացի ինժեներ է, որին հաջողվել է ողջ մնալ՝ բարձրանալով լաստանավի ամբարի վերին հատվածը: Փրկարարների խոսքով՝ տղամարդու վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Յուկոր կղզու մոտակայքում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 207-ի:
Նշվում է, որ լաստանավը կարող էր կործանվել ուղևորների՝ նավի մեկ կողմում հավաքվելու պատճառով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



