«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել
INTERNATIONAL NEWS«Ֆլորենս» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ին հասցված տնտեսական վնասը կազմում է 38-50 մլրդ դոլար: Նման հաշվարկներ է ներկայացրել Moody's Analytics վերլուծական գործակալությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ խոսքն այն վնասի մասին է, որը հասցվել է անշարժ գույքին ու տրանսպորտային միջոցներին: Նաև հաշվի է առնվել տեղական ձեռնարկությունների չստաած շահույթը:
Ապահովագրական ընկերությունների ընդհանուր վճարները կկազմեն 1,7-ից 5 մլրդ դոլար:
Այդպիսով՝ «Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկների ցանկում դարձել է 7-րդը: Ամենամեծ նյութական վնասը երկրին հասցրել էր «Հարվի» փոթորիկը՝ 133,5 մլրդ դոլար, որը պատուհասել էր Տեխաս նահանգին 2017 թվականի օգոստոսին:
«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին պատուհասել էր սեպտեմբերի 14-ին: Դրա հետևանքով մահացել է 41 մարդ:



