Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Պետք է պատասխան տան նաև այն մարդիկ, ովքեր խեղաթյուրում են իրականությունը». Վահե Էնֆիաջյան

SOCIETY

Past.am

Քարոզարշավի մեկնարկին քաղաքական բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին ընտրարշավը քաղաքակիրթ քաղաքական մշակույթի շրջանակներում իրականացնելու նախապայմանին: ԲՀԿ-ն նույնպես դրական արտահայտվեց, սակայն քարոզարշավի ընթացքում պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնվել է սև PR-ի կիզակետում, քանի որ նրա վարկանիշն օր-օրի աճում էր:

Զոհրաբյանի վարկանիշին «հարվածելու» համար գործի դրվեցին բոլոր գործիքակազմերը՝ թե՛ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի ամբարո գրառումների, թե՛ որոշ ֆեյք-կայքերի կողմից կին գործչի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող կոլաժների շրջանառության տեսքով: Սև քարոզչության պիկին արդեն, երբ այլևս ուրիշ ոչ մի հնարք չէր մնացել, շրջանառության մեջ դրվեց երևանի ավագանու ընտրարշավի հետ որևէ աղերս չունեցող՝ մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու ԱԺ հայտարարությանը Նաիրա Զոհրաբյանի «կողմ» քվեարկելու հանգամանքը: Հավանաբար, հաշվարկվել էր, որ դրանով ևս մեկ անգամ կօգտագործեն հասարակության զգայությունը թեմայի վերաբերյալ և այդպես կփորձեն ևս մեկ հարված հասցնել ԲՀԿ թեկնածուի վարկանիշին:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով վերջին իրադարձությանը նշեց, որ ԲՀԿ-ն համաձայնելով քաղաքակիրթ մթնոլորտում իրականացնել քարոզարշավը չէր կարող կանխատեսել նման զարգացում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պետք է ներկայացնել միայն ծրագրային դրույթները, ինչը, գաղտնիք չէ, նոր մշակույթ է մեր կյանքում: Բայց, ցավոք, հատկապես նորելուկ քաղաքական գործիչների համար, կարծես թե անհասկանալի է այդ մոտեցումը: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ապա կրկին անգամ հայտարարում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակից են եղել այդ իրադարձություններին, անհամաչափ իրավական գործողություններ են իրականացրել, նրանք, ովքեր անհամաչափ հրամաններ են տվել, ովքեր դրդել են, ովքեր փորձել են առիթից օգտվել և ստեղծված իրավիճակն իրենց շահերին ծառայեցնել, պետք է պատասխան տան, իսկ մեղադրանքները պետք է ներկայացվեն միայն ամբողջությամբ և մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելուց հետո: Պետք է բոլորն օրենքի առջև պատասխան տան և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց պետք է նաև պատասխան տան այն մարդիկ, ովքեր խեղաթյուրում են իրականությունը և փորձում են Նաիրա Զոհրաբյանի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորել: Եվս մեկ անգամ եմ ասում, ոչ մեկին չի հաջողվի քաղաքապետի մեր թեկնածուին արատավել և ես դա երաշխավորում եմ»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:

Քաղաքական գործչի կարծիքով նման տեղեկությունները քարոզարշավի ընթացքում շրջանառության մեջ դնելը պայմանավորված է նրանով, որ քարոզարշավի ընթացքում օր-օրի աճեց առանց այդ էլ բարձր վարկանիշ ունեցող քաղաքկան գործիչ Զոհրաբյանի վարկանիշը, ինչը ոմանց համար խիստ մտահոգիչ դարձավ:

«Մենք ինքներս շրջելով Երանի վարչական շրջաններում դա տեսնում և արձանագրում ենք: Եվ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ մասին ամիսներ առաջ չէր խոսվում: Եթե այդ մասին որևէ ասելիք կար, ապա կարելի էր դրա մասին նախապես ասել: Ի վերջո, պետք է մեր երկրում համերաշխության, ներդաշնակության և բարի գործեր իրականացնելու մթնոլորտ ձևավորվի՞, թե՞ ոչ: Փոխադարձ վիրավորանքների ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Մեր երկրում բազում խնդիրներ կան և մեր քաղաքական թիմը վճռական է տրամադրված այդ քաղաքական խնդիրները լուծելու առումով: Եվ դա է միակ նպատակը, որը մեզ ստիպեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» դաշինքի ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել էր, թե Զոհրաբյանը իբրև թե ԱԺ հայտարարությանը «կողմ» քվեարկելով համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը: Ինչին ի պատասխան Ն. Զոհրաբյանը պատասխանել էր.

«Մտածում էի՝ տեսնես կգտնվի՞ մի գրագետ իրավաբան, որ կասի՝ արտակարգ դրություն հայտնելու նախագիծ ԱԺ-ն չի քվեարկել եւ չէր կարող քվեարկել, որովհետև դա օրենքի նախագիծ չի եղել, դա եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որը չի դրվել քվեարկության և չէր կարող քվեարկվել։ Սխալ է արել Ռոբերտ Քոչարյանը, տարեք կախեք բոլոր նրանց, ովքեր սխալ հրամանագիր են բերել։ Ազգային ժողովը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ քաղաքական ուժեր չէին կարող կողմ քվեարկել մի հրամանագրի, որը նախագիծ չի եղել։ Հասկանում եմ, որ տգետ են, ամենավտանգավոր բանը մատնչող տգիտությունն է, ամենավտանգավորը կիսագրագետներն են, որ պատի տակ մի բան լսել են ու խառնում են ամեն ինչ»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League