Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հակաքարոզչություն և կենացներ. մի քարոզարշավի պատմություն. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Երևանի ավագանու ընտրության քարոզարշավային վերջին օրն է, իսկ վաղը հայտարարված է լռության օր: Լռության օրվանից առաջ վերհիշենք՝ ինչպես էր անցնում քարոզարշավը, ինչ ոճով էին ներկայանում ընտրողներին քաղաքական ուժերը:

«Իմ քայլը» դաշինքը, որ համարվում է այս ընտրությունների ֆավորիտներից մեկը, բավականին փոփոխական դինամիկայով քարոզչություն իրականացրեց: Կարող ենք արդեն վստահ արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավն իր տեղը զիջեց ներքաղաքական «ռազբորկաներին»: Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներգրավվածությունը հանրահավաքային քարոզարշավներին առաջին հայացքից դիտվում էր որպես քաղաքական ուժի փաստացի առաջնորդի աջակցություն իր թիմին: Սակայն հետո, ներքաղաքական գործընթացների թեժացմանը զուգահեռ, ներգրավվածությունը վերածվեց սովորական հանրահավաքների: Արդյունքում ստվերում մնաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, իսկ ավագանու մյուս թեկնածուները ընդհանրապես մնացին աննկատ: Ակնհայտ էր, որ «Իմ քայլը» դաշինքը չափից շատ է վստահ իր ուժերի վրա և քարոզարշավը կառուցում էր հեղափոխությունը ներկայացնող հիմնական ուժ լինելու հանգամանքի վրա: Թերևս հենց սա էր պատճառը, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում սովորական քարոզարշավներից ու երեկոյան հանրահավաքներից բացի, այլ, առավել նախաձեռնողական և կրեատիվ քայլեր այդպես էլ չեղան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը, հատկապես մյուս ուժերի քարոզարշավի ֆոնին հիշարժան է նրանով, որ բացի խարիզմատիկ առաջին համարից, կուսակցությունը ներկայացրել էր նաև ճանաչելի երկրորդ և երրորդ համարներ: Սրան զուգահեռ քարոզարշավին ակտիվ մասնակցում, ելույթներ էին ունենում կուսակցության այլ անդամներ, պատգամավորներ: Ակնհայտ էր, որ շեշտը դրված էր թիմային աշխատանքի վրա: Քարոզարշավը ԲՀԿ–ն և նրա առաջին համարը սկսեց բավականին կառուցողական նոտայով, սակայն իշխող ուժի կողմից անհասցե հայտարարություններին ու մեղադրանքներին, քաղաքական ողջ դաշտը կապիտուլացնելու կոչերին ի պատասխան կուսակցությունն ու նրա ավագանու թեկնածուները չվարանեցին արձագանքել համարժեք կոշտությամբ: Համարժեք կոշտությունը ընտրություններում ինտրիգ և մրցակցություն մտցրեց, մի բան, որ քարոզարշավի առաջին օրերին թվում էր, թե չկար ու չէր էլ լինելու:

«Լույս» դաշինքը ևս, քարոզարշավը սկսելով բավական կառուցողական ու հանդարտ տոնայնությամբ, ինչ–որ պահից ստիպված եղավ կոշտացնել հռետորաբանությունը՝արձագանքելով «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ակնհայտ էր, սակայն, որ այդ արձագանքը խիստ զգուշավոր էր, և դաշինքի անդամներն ամեն արձագանքին զուգահեռ չէին մոռանում հիշեցնել «Ելք» դաշինքի իրենց գործընկերային հարաբերությունների մասին: Դաշինքի քարոզարշավի բովանդակությունը երիցս ջրի երես հանեց «Ելք» դաշինքի ներսում վաղուց առկա խնդիրների թնջուկը՝ խնդրահարույց դարձնելով դաշինքում ի վերջո ուժային համամասնության հստակեցման հարցը: 

Զարմանալիորեն բավական մեղմ հռետորաբանությամբ անցավ «Երկիր ծիրանիի» քարոզարշավը: Նախորդ ընտրություններին և դրան հաջորդած ավագանու գործունեության ընթացքում էմոցիոնալ պոռթկումներով, արտասովոր գործողություններով աչքի ընկած Զարուհի Փոստանջյանը չմտավ ներքաղաքական հաշիվմաքրոցու վերածված քարոզարշավային տրամաբանության մեջ: Այսքանով հանդերձ, ակնհայտ էր, որ ինչպես ուժերից շատերը, այնպես էլ Փոստանջյանի ղեկավարած ուժը իր ծրագրերում բավականաչափ «կենաց» հիշեցնող դրույթներ ուներ և չուներ այդ դրույթները հիմնավորող ռացիոնալ փաստարկներ: Նույն այդ տրամաբանության մեջ էր նաև «հին և բարի» ՕԵԿ–ը, որը Երևանի ավագանու ընտրությունների իր ծրագրում խոսեց ամեն ինչից, բացի Երևանից: Հիփոթեքային վարկավորումից մինչև ՕԵԿ–ի սիրելի ավանդների թեման. այսպիսին էր ժամանակին բավական ազդեցիկ կուսակցության քարոզարշավը: Ինչպես ՕԵԿ–ի, այնպես էլ «Ժառանգության» դեպքում, թե քարոզարշավը, թե ընդհանրապես մասնակցությունն այս ընտրություններին ուներ մեկ նպատակ՝ հիշեցնել իրենց գոյության մասին, փորձել վերակենդանացման նշաններ դրսևորել, հասկանալ սեփական հնարավորությունների չափը՝ սպասվող քաղաքական վերադասավորումների կոնտեքստում: Այս իմաստով բավական իներտ էր նաև «Ժառանգության» քարոզչությունը:

Իներտությունից զուրկ չէր նաև Դաշնակցությունը: Դաշնակցությունը ևս այս ընտրություններին մասնակցում էր սեփական ռեսուրսները հասկանալու, ընտրողների քիմքը շոշափելու համար: Հասարակության լայն շերտերին ոչ այդքան հայտնի առաջին համար, կրկին իներտ քարոզարշավ: Իհարկե, ի տարբերություն շատ այլ ուժերի, Դաշնակցությունն ունի իր կայուն, գաղափարական էլեկտորատը, որը անկախ քարոզարշավից, միշտ հակված է ձայնը տալ հենց այս կուսակցությանը: Այս իմաստով դժվար է ասել՝ Դաշնակցության քարոզարշավն ինչ–որ բան ավելացրեց նրանց պոտենցիալ էլեկտորատի թվին, թե ոչ: 

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփելու լինենք, ավագանու ընտրությունների հիմնական բաղադրիչներն էին հակաքարոզչությունն ու ներքաղաքական պրոցեսներին համընթաց հայտարարությունները: Ծրագրերին հերթը գրեթե չհասավ, իսկ հասնելու դեպքում էլ, մեկ–երկու բացառությամբ, դրանք ավելի շատ բաժակաճառեր էին հիշեցնում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy