«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն
SOCIETYՍեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժնից, 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք է ցույց տվել և հաղթող ճանաչվել Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



