Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին
POLITICSԱշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը ծանոթացավ մարզի համայնքներին հուզող խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին գերատեսչությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները և մարզի համայնքների ղեկավարները:
Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը փաստեց, որ ներկայում մարզում իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հրատապ 23 ծրագիր, որոնք այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մարզի համայնքներից առաջին անդրադարձը Գյումրիին էր վերաբերում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փաստեց, որ Գյումրիում ներկա պահին իրականացվում է 3 ծրագիր՝ տեղական բյուջեով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:



