ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ
SOCIETYՀայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում:
Տրանսպորտային միջոցները 7-ն են՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ:
Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել Արցախի Հանրապետությանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



