Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

POLITICS

Մենք ուրախ ենք, որ մեր սև-սպիտակի բանաձևով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ և անկեղծորեն խոսել ժողովրդի հետ: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սև-սպիտակի հարցում էլ ուզում եմ լինել կատարյալ անկեղծ: Իրականում ինչի՞ց է ծագել այդ ամբողջ բարդությունը: Դա ծագել է հետևյալից, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք: Եվ ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ շատերը հանդես էին գալիս որպես մի ուժ, որը դեռ էն գլխից հեղափոխության կողքին է եղել, ընդհուպ հեղափոխություն է արել:

Երբ մենք տեսանք, որ այս մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, հետո գնում են՝ բակերում Հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցելու, մենք ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի:

 
 

Եթե սև-սպիտակից որևէ մեկը դժգոհում է, առաջին հերթին մենք ենք դժգոհում, որովհետև դուք եք ձեր քայլերով ձեզ դրել մի դաշտում, երբ ուզում էիք վերակենդանացնել մեր ռեալ քաղաքական համակարգը»,- նշեց վարչապետը:

Նրա համոզմամբ՝ ռեալ քաղաքական համակարգը՝ ընտրակեղծիքների միջոցով իշխանության գալը, վերակենդանացնելու փորձերը ձախողված են:

«Մենք ուրախ ենք, որ մեր սև-սպիտակի բանաձևով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ և անկեղծորեն խոսել ժողովրդի հետ: Իրենք հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ շատ դեպքերում Երևանի քաղաքապետի թեկնածուների հասցեին սոցցանցերում լինում են հայհոյախոսություններ, բայց դա լինում է նաև իր հետ:

«Օրինակ՝ իմ ուղիղ եթերների տակ մեկնաբանություններում էլ հայհոյախոսություններ կան: Համաձայն եմ, որ պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևակերպել, իրար քննադատությանն ավելի ուշադիր լինել: Մարդիկ, երբ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն՝ ինչ են ասում: Որովհետև ՀՀ-ում մարդ կա՝ մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում, ասում է՝ իմ խոսքը, ազատության իրավունքները ոտնահարվում են»,- ասաց նա:

Վարչապետի վստահեցմամբ՝ եթե 10 օր առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության մասին, ապա այսօր հստակ է, որ ՀՀ քաղաքացիների իշխանությանը ոչինչ չի սպառնում և չի սպառնալու:

Ըստ նրա՝ հիմա էլ քաղաքական ուժերն ասում են, որ ժողովրդավարություն է հաստատվում, հեղափոխություն է եղել, սակայն պետք է պայմանավորվել. «Մենք ասում ենք՝ ոչ մեկի հետ չենք պայմանավորվելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները ժողովրդի հետ են»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Փաշինյանն ասաց. «Մի հատ ձեզ թափ տվեք»: Նա հավելեց, որ ՀՀԿ-ից բացի խորհրդարանական այլ ուժեր ևս դեմ են, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն: «Ես չեմ հասկանում՝ սա ինչ մտածողության ձև է, այսինքն՝ չե՞ն հասկացել, թե Հայաստանում ինչ է կատարվել: Ինձ ասում են՝ այ մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են ձեզ, այլևս չեն օգնելու: Այնպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, դա ժողովուրդն է: Սա ոչ թե արհամարհանք է ու սպառնալիք, սա պարզ քաղաքականության իրողության արձանագրում է: Այդ մարդիկ ասում են՝ իրենք հեղափոխություն ենք արել, բայց մինչև հիմա գլխի չեն ընկել, թե որն էր այդ հեղափոխության առանցքային իմաստը»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya