Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


«Վակուումը կարող են լրացնել էքստրեմիստները, հենարան դառնալ՝ մարգինալները». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է:

Իրավիճակը ծանր է

Իմ ուժերի չափով ամեն կերպ սատարել եմ այս հեղափոխությանը, դրա համար շատ լավ եմ հասկանում, թե այս պահին ինչ փուլում ենք: Ես հասկանում եմ, թե ինչ վիճակում է Նիկոլ Փաշինյանը: Ոչ թե կառավարություն եմ ասում, այլ իրեն եմ շեշտում, որովհետև, ուզած, թե չուզած, ամբողջն իր վրա է սևեռված: Եվ այդպես էլ պետք է լիներ, սպասելի էր: Արդյունքների մասին դեռ շուտ է խոսսելը՝ 4 ամիսը բավականին քիչ ժամանակ է: Իսկ իրավիճակն, իմ կարծիքով, ահավոր ծանր է, որովհետև ոչ մի ուրիշ լծակ չկա. դատական համակարգը դեռ հին դատական համակարգն է, որը սաբոտաժ  է անում, ուժային կառույցների ղեկավարները փոխվել են, բայց դեռ շատ հին կադրեր կան՝ չգիտես, թե ովքե՞ր կան: Այսինքն՝ ուժայինի վրա էլ չես կարող 100 տոկոսով հենվել և քեզ հենարան համարել: Էլ չեմ ասում խորհրդարանի մասին, որը, բնականաբար, հենարան չէ: Այդ պատճառով, կարծում եմ, որ այս պահին շատ կարևոր է, որ գոնե քաղաքապետարանը լինի այդ հենարանը, թեև ամենաքիչն եմ ուզում, որ քաղաքապետարանը քաղաքական լինի, որովհետև դա սխալ է: Սխալ է, բայց մեր երկրի պարագայում, ուր այսպիսի ռեկոնստրուկցիայի մեջ ենք, որոշ առումով դա հասկանալի է: 

Ամենաանցակալի սցենարը, վակուումին սպասողները

Ես քաղաքագետ չեմ, կինոռեժիսոր եմ, բայց, ըստ իս, եթե Նիկոլ Փաշինյանն այդ հենարանն էլ կորցնի, իրեն հենարան կարող են դառնալ մարգինալները, էքստրեմիստները, որոնք արդեն այսօր իրենց չակերտավոր ծառայություններն են ուզում հրամցնել: Այսինքն՝ «կոշտ քայլերի է պետք գնալ, սրանց բռնել, սրանց գնդակահարել»: Սա կլինի հեղափոխության վերջը և ինձ համար ամենաանցանկալի սցենարը, իսկ մարդուն չի կարելի թողնել վակուումի մեջ: Մենք ուրախ ենք, որ Նիկոլը ռեյտինգ ունի, բայց իրեն չի կարելի թողնել վակուումի մեջ, որովհետև այդ վակուումը կարող են լրացնել էքստրեմիստները: Շատ անցանկալի է, որ իրենք դուրսն են, որովհետև անկախ նրանից, թե ինչ դրդումներով ես մարդ սպանել, պետք է բանտում լինես: Ինձ համար անընդունելի է, երբ մարդասպանը «դրսում» է: Չկա այնպիսի մի գաղափար, որը կարդարացնի դա: Իրավիճակն այսպիսին է, դրա համար մնացած բոլոր «բլա՜ բլա՜ բլա՜»–ները լիրիկա են: Խոսել, թե սա այնպիսին է, մյուսը՝ այնպես, այս թեկնածուն այսպես է, մյուսն՝ այնպես, ամբողջը լիրիկա է: Պետք է թույլ չտալ, հանկարծ մենք չգլորվենք էքստրեմիզմի մեջ, որովհետև վակուումը միշտ լրացնում են նրանք, ովքեր սպասում են այդ վակուումին: Իսկ նրանք ուզում են, որ վակուում լինի, որովհետև այն պոստուլատները, որոնք հայտարարեցին այդ էքստրեմիստները, Հայաստանի համար երեք ֆրոնտով պատերազմ է ենթադրում՝ Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան: Տոտալ մեկուսացում, բայց հպարտ դեմքով վերանալ: 

Պահվածքի մշակույթն ու մշակույթի բացակայության խնդիրը

Մենք այդ մշակույթի բացակայության խնդիրն ունենք: Պետք է կրկնեմ Բրոդսկու հայտնի բառերը՝ եթե քո մշակութային մտահորիզոնը սուղ է, սուղ են մնացած բոլորը՝ թե՛ քաղաքականը, թե՛ մյուսները: Ինչ մտահորիզոն ուզում եք՝ նշեք, այն սուղ է լինելու, որովհետև կյանքում առաջին վտանգավոր բանը տգիտությունն է: Որ ասպարեզն ուզում եք վերցրեք՝ ամենավտանգավոր մարդը տգետ մարդն է: Ես այս պահին չէի ցանկանա խոսել այս մասին, որովհետև այսօր ուրիշ խնդիր ունենք: Այո՛, կարող եմ նաև շատ բացեր ասել. օրինակ՝ չի կարելի հենվել մարգինալների, լ յումպեն–պրոլետարիատի վրա, չի կարելի մշակութային դեգրադացիայի վրա հենվել, բայց դրանք երկրորդական բաներ են այսօր: Եթե մենք չենք ուզում մեր ձեռքբերումը կորցնել՝ պետք է հենարան տանք: Երբ այդ հանրահավաքներին էի գնում, հնչում էր երաժշտություն, որից ես զզվում էի, որի դեմ ամբողջ կյանքս պայքարել եմ: Բայց ես ձայնս կտրում էի ու ասում, որ հիմա կոնսոլիդացիա է պետք: Կապ չունի՝ Բախ ես լսում, թե՝ ռաբիս, հիմա կոնսոլիդացիա է պետք: Եթե այդ ռաբիս լսողն էլ պետք է գա, օգնի, որ մենք ինչ-որ բան փոխենք, այո՛, թող հնչի այդ երաժշտությունը, նույնն էլ հիմա: Ես հիմա էլ եմ ձայնս կտրել, որովհետև դրա ժամանակը չէ: Այո՛, դրա մասին մենք կխոսենք,  երբ հետագայում այս հրդեհը կնստի ու կսկսի ինչ–որ կառուցողական գործընթաց: Այդ ժամանակ, բնականաբար, պետք է խոսենք ու շատ բարձր: Մեր ձայնն էլ ցածր չէ, բայց հիմա դրա ժամանակը չէ: 

Բարակ թելերը կարող են կտրվել

Իսկ հիմա ամեն ինչ բարակ թելերից է կախված, որը կարող է կտրվել: Տեսնում ենք, թե ինչ սաբոտաժ և ինչ հակաքարոզ է: Տեսնում ենք, թե ինչ ռեսուրսներ են ծախսվում դրա համար՝ սարսափելի ռեսուրսներ: Ու գիտեն, որ դա հնարավոր սցենար է, հանկարծ չկարծեք, թե իրատեսական չէ կամ այդ մարդիկ իլ յուզիայի մեջ են: Այդ մարդիկ շատ լավ հոգեբաններ են վարձել, որոնք գիտեն, որ ժողովրդական այս ամբողջ ցնծությունը մեկ կամ կես տարվա մեջ կարելի է լրիվ հակառակ պատկերի շուռ տալ, որովհետև համատարած տգիտություն է, իսկ տգետ մարդուն մանիպուլ յացիայի ենթարկելը շատ հեշտ է: Կադրային քաղաքականության խնդիր էլ կա, բայց չեմ ուզում ուշադրություն դարձնել դրա վրա այնքան, որքան մնացածներն են սևեռվել: Բերում են այս կամ այն նախարարի ցիտատը, բայց դրանք երկրորդական բաներ են: Բոլորս հասկանում ենք, որ այս կառավարությունը տեխնիկական է, հիմա իրականում հեղափոխությունը պահելու խնդիր ունենք: Սա է պատճառը, որ ես պատրաստ եմ շատ բաների վրա աչք փակել, որովհետև վտանգ եմ տեսնում: Երբ այդ վտանգը կանցնի՝ այդ ժամանակ կխոսենք գործնականի մասին: Անձ առ անձ կխոսենք: Ակնհայտ է՝ որտեղի՞ց այդ մարդուն կադրեր: Նա ստիպված է հենվել նրանց վրա, ում վստահում է: Վստահությունն է հավասարակշռում այն անհրաժեշտ հանգամանքներին, որոնք, միգուցե, չկան: Այդ երևույթը նորմալ է հետհեղափոխական իրավիճակի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia