Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան
SOCIETYԵրևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանի Գարեգին Նժդեհի հրապարակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ այն խնդիրները, որոնք կան քաղաքում, իրենք կարող են լավագույն լուծել: «Մեծ տնտեսություն, մեծ անձնակազմ կառավարելը ենթադրում է փորձառություն, որն ունի մեր թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը: Սա պետք է կողմնորոշիչ լինի այս ընտրությունների վրա»,-ասաց նա:
Ապա` ելույթով հանդես եկավ «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Այս ընտրությունն էլ կանցնի, կգնա, ամեն ինչ կընկնի իր տեղը»,-այսպես սկսեց նա, ապա հավելեց, որ Երևանին աշխատատեղեր են պետք, ինչպես մյուս քաղաքներին: «Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի: Մի ժամանակ անընդհատ կառուցվում էին բենզալցակայաններ, հետո սրճարաններ, ոչ մի արդյունաբերություն:
Ըստ նրա՝ Արտակ Զեյնալյանը հենց այն թեկնածուն է, ով կարող է այս բոլոր խնդիրները լուծել: Արամ Սարգսյանն ասաց, որ թեկուզև Զեյնալյանը արդարադատության նախարարն է, բայց իրենց կուսակցությունից ոչ մեկին նախարարություն աշխատանքի «չի տեղավորել», իսկ մյուսներին էլ գնահատում է նրանց աշխատանքով:



