Կվերանորոգվի Մովսես գյուղ տանող ճանապարհը
SOCIETYՏավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը կբարեկարգվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով` ծրագիրը իրականություն է դառնալու ի շնորհիվ Մովսես գյուղի երկու ռուսաստանաբնակ բնակիչների 200 հազար դոլար ներդրման: «Այս պահին միջոցները թույլ չեն տալիս, որ նախարարությունը համաֆինանսավորի այդ ծրագիրը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցների հայրենանվեր քայլը իրականություն դառնա»,-ասաց նա:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



