Yerevan, 15.August.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ դիրքորոշումն ընտրական գործընթացի վերաբերյալ

SOCIETY

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է պաշտպանի դիրքորոշումն ընտրական գործընթացի վեռրաբերյալ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունն ամբողջությամբ.

«Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել են հարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես

  1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթը պահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը:
  2. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել և ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի:
  3. Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքում արձանագրվեցին կարևոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները և այլն:
  4. Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երևանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինի իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար:
  5. Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտուն արտահայտված են սոցիալական ցանցերում։ Դա բացասական է ազդում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել են վիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ:
  6. Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողների մտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին:
  7. Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաև վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով: Դա արվում է նաև առերևույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ:

              Ուստի, կարևոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխության մթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը:

  1. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների կողմից: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
  2. Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երևանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժևորող երևույթ:

Հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը ընտրական իրավունքների արդյունավետ իրացման և երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջև»,- ասված է հայտարարության մեջ:

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages