Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 եւ 16 տարեկան երեխաներ կան (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանն Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորները՝ Հրազդան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:



1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



