Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության անունից խոսելու «իրավունքը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել է Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղան–քննարկում, որը, սակայն, ուղեկցվել է որոշակի տհաճ զարգացումներով: Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս ներկա է եղել կլոր սեղան–քննարկմանը: Ու մինչ վերոնշյալ զարգացումներին անդրադառնալը, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ քննարկմանը մասնակցել են գիտնականներ, լուրջ փորձագետներ, որոնք մինչ այս ուսումնասիրություններ են արել հանքի շրջակայքում: 

«Նրանք այդ ուսումնասիրությունները ոչ նախկին կառավարության «շրջանակներում» են արել, ոչ էլ «Լիդիան»-ի խնդիրները «լուծելու» համար: Այդ ուսումնասիրություններն արել են անկախ մարդիկ, ովքեր փորձել են հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կարող են ծագել Ամուլսարի հանքավայրը շահագործելուց հետո: Նրանք լուրջ գիտնականներ են, փորձագետներ, ովքեր իրենց փորձագիտական նախաձեռնությունների մեջ նշել են, որ իրենք մտավախություն ունեն խորքային ջրերի հետ կապված: Իրենք անընդհատ պնդել են, որ շրջապատում ջրերի անալիզի հետ կապված խնդիր կա, բայց «Լիդիան»–ը, միլիոնավոր դոլարներ ծախսելով, այդ անալիզները չի արել: Այդ անալիզները պետք է ցույց տային, թե հանքի գործունեությունն ինչքանով կազդի Ջերմուկի ջրային համակարգի վրա: Անվանական էլ կարող եմ ասել գիտնականների անունները՝ Սեյրան Մինասյան, Շահեն Խաչատրյան: Խնդիրը հասավ նրան, որ ԵՊՀ–ի երկրաբանության ֆակուլտետն ավելի լուրջ ուսումնասիրություններ արեց հանքի շրջակայքում ու այլ խնդիրներ հայտնաբերեց, որոնց մասին «Լիդիանն» ուղղակի լռում էր»,–ասաց Սիլվա Ադամյանը:

«Շահեն Խաչատրյանը, Սեյրան Մինասյանը բազմաթիվ նամակներ են ուղարկել նախորդ կառավարությանը, փորձել համագործակցել նաև ներկայիս կառավարության հետ: Բայց տեսնում ենք՝ գիտնականների տեսլականն այդքան էլ լուրջ չի ընդունվում կառավարության կողմից: Գիտնականները հիմնավորում են, փաստարկները կան, բայց նրանց ասում են, թե հիմնավորում չկա, և այդ հիմնավորումներով չենք կարող «Լիդիանին» արգելել աշխատել: Հիմնավորումները կան, բայց պարոն Փաշինյանն ուզում է դրսից մասնագետների հրավիրել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ գիտնականները պահանջում են փորձաքննություն, որտեղ իրենց մասնակցությունն էլ կլինի: Նրա խոսքով՝ իրենք 99 տոկոսով համոզված են, որ լուրջ խնդիրներ կպարզվեն:Շարունակելով՝ Սիլվա Ադամյանը հայտնեց, որ քննարկմանը եղել է մի անձ, ով վիրավորել է գիտնականներին ու փորձագետներին: Սիլվա Ադամյանը նշեց, որ այդ անձը չի ներկայացել, թե ով է, իսկ հետո պարզվել է, որ նա ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է՝ Գևորգ Թորոսյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է: 

«Մասնագետները, երկրաբանները սկսեցին խոսել հանքի շահագործման անթույլատրելիության մասին: Երբ մենք՝ հասարակական գործիչներս, ասացինք, որ որպես ՀՀ քաղաքացի անթույլատրելի ենք համարում, նա հարձակվեց բոլորիս վրա: Շուռ եկավ ու ինձ ասաց, թե՝ դու թռչնաբան ես, ձա՛յնդ կտրի: Բնապահպաններից մեկին էլ ասաց՝ դու մասնագետ չես, դու ամեն տեղ «չէ» ես ասում: Դա էլ բավական չէր, ելույթ ունեցավ ու ասաց՝ ձեզ վրա ուշադրություն դարձնող չկա, կառավարությունը ձեր խոսքը չի լսում ու չի էլ լսի»,–պատմեց Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ քննարկմանը ներկա է եղել նաև փոխվաչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, ով արձագանքել է Գևորգ Թորոսյանին: 

«Տիգրան Ավինյանի օգնականն ասաց՝ դուք ի՞նչ իրավունք ունեք կառավարության անունից խոսել: Օգնականը հայտարարեց, որ կառավարությունը փորձագետների կամ հասարակական գործիչների մասին այդպիսի տեսակետ չունի: Դրանից հետո Գևորգ Թորոսյանն ուզում էր դուրս գալ, ես մոտեցա, խնդրեցի ներկայանալ: Ասաց՝ ձեր ի՞նչ գործն է, ո՞վ եք, ինչո՞ւ պետք է ներկայանամ: Ես ուզում էի հասկանալ՝ ո՞վ էր, ինչո՞ւ էր եկել, և ո՞րն էր իր նպատակը, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե նա հատուկ էր եկել, կամ ինչ–որ մեկն էր ուղարկել: Ես չգիտեի, որ նախարարի հայրն է, երբ իմացա, խիստ զարմացա: Այդ մարդը, փաստորեն, չարաշահելով իր դիրքը, խոսում է կառավարության անունից: Նման հայտարարություն է անում՝ վարկաբեկելով գիտնականներին, հասարակական գործիչներին ու դա ներկայացնում որպես կառավարության տեսակետ: Եթե կառավարության ներկայացուցիչն այնտեղ չլիներ, մենք փաստացի կհավատայինք, որ կառավարությունը երկրաբանների և հասարակական գործիչների նկատմամբ նման մոտեցում ունի»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անկախ փոխվարչապետի օգնականի հայտարարությունից, քննարկումից հետո Գևորգ Թորոսյանը նույն մարտավարությունն է որդեգրել: 

«Իր էջում կիսվել է մի ֆեյք էջի տեսանյութով, որի տակ կրկին վիրավորական ձևակերպումներ կային (տեքստը՝ լուսանկարում–խմբ.): Փաստորեն, պարոն Ավինյանի օգնականի խոսքը բացարձակ իր վրա չէր ազդել: Հիմա ԵՊՀ երկրաբանները, մասնագետները նամակ են պատրաստել և ուղղել կառավարությանը: Հուսով են, որ կառավարությունն, ի դեմս պարոն Փաշինյանի, հասարակական գործիչների, գիտնականների հասցեին հնչեցված այդ վիրավորանքների վերաբերյալ ադեկվատ պատասխան կտա»,–նշեց Ս. Ադամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank