Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Այդ ո՞ւր առանց ընդդիմության. «Փաստ»

ANALYSIS

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանության համակիրներն արդարացիորեն բողոքում են, որ կառավարության հասցեին նորմալ քննադատություն գրեթե չկա, փոխարենը կա քմծիծաղ, սադրանք, չարախնդություն և այլն: Ավելին՝ իշխանությունները ուղիղ հայտարարեցին, որ երկրում կան սև ու սպիտակ ուժեր, հեղափոխական ուժ և հակահեղափոխական ուժեր՝ դրանով փաստելով, որ այս պահին որևէ ուժի մեջ ընդդիմություն չեն տեսնում: 

Իշխանության և ընդդիմության միջև փոխճանաչման բացառումը, միմյանց անտեսելու պատերը նոր երևույթ չեն: Առնվազն նախորդ տասը տարիների ընթացքում բացառությամբ ՀՀԿ–ՀԱԿ երկխոսության կարճ ընթացքի և արտաքին վտանգի դեպքում փոխադարձ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունների, իշխանությունն ու ընդդիմությունը հրաժարվել են ճանաչել իրար, խոսել իրար հետ: Նախկինում իշխանության համար ընդդիմությունը դավադիրներ, «գրանտակերներ», բացառապես «վատը տեսնողներ» են եղել, իսկ ընդդիմության համար իշխանությունը եղել է թալանչի, «մոնղոլ–թաթար», հանցագործ, դավաճան: Շատ բան, ըստ էության, չի փոխվել: Իշխանության համար հիմա իր սահմաններից դուրս ամեն ինչ հակահեղափոխություն է, իշխանությունից դուրս գտնվող ուժերի համար իշխանությունը՝ անփորձ և պոպուլիստական: Ձևակերպումներն ու որակումները փոխվել են, խնդրի էությունը՝ ոչ:

Ցավոք, հեղափոխությունը այս փոխճանաչման փակուղում որևէ բան չի փոխել: Իսկ փոխելու հնարավորություն կար՝ հաշվի առնելով հեղափոխության համաժողովրդականությունը, քաղաքական դաշտի տարբեր խաղացողների միջև առկա կոնսենսուսը, հասարակության տարաբնույթ, հաճախ հակընդդեմ խմբերի՝ միասնական տեսլականի և անելիքի գիտակցումը: Արդեն այսօր, սակայն, հեղափոխությունից չորս ամիս անց այդ պոտենցիալից շատ քիչ բան է մնացել, այն համառորեն շարունակվում է մսխվել: Ինչը նշանակում է, որ ապագայում կրկին կառուցողական քննադատություն չի լինելու:

Սովորաբար ասում են, որ հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, հեղափոխության ընդդիմությունը հակահեղափոխությունն է: Ինչ– որ առումով, եթե խոսենք պատմության փորձից մեզ հայտնի օրինակների մասին, գուցե հանգենք այդ եզրակացությանը: Բայց Հայաստանի դեպքում հեղափոխության, իսկ ավելի ստույգ՝ իշխանափոխության բովանդակությունը թույլ էր տալիս խուսափել պատմության նախորդ, դառը հետևանքների բերած փորձերից, մանավանդ, որ առկա էր սիրո և համերաշխության մթնոլորտ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակության լայն շերտերում: 

Իհարկե, հաշվի առնելով, որ այժմ իշխանության են եկել ընդդիմադիր դաշտի և քաղաքացիական ակտիվիզմի ներկայացուցիչները, այսինքն մարդիկ, ովքեր երկար ժամանակ եղել են հանրային դժգոհության հիմնական խոսափողները, կարող ենք արձանագրել, որ ընդդիմության պահանջարկը որոշակիորեն նվազել է: Նվազել է, քանի որ նվազել է նաև հանրային դժգոհությունը: Բայց այս իրողությունը չպետք է ենթադրել տա, թե ընդդիմության կարիք երկրում չկա: Նախ՝ դասագրքային իմաստով առանց ընդդիմության հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն: Երկրորդ՝ ընդդիմության առկայությունն ու ակտիվ դերակատարությունն ուժեղացնում է նույն իշխանությանը: Եվ երրորդ՝ արժե գոնե հաշվի նստել մեր սեփական, հայաստանյան ոչ վաղ փորձառության հետ, երբ ՀՀԿ–ն ևս կարծում էր, որ ընդդիմության կարիք չկա: ՀՀԿ–ի՝ ընդդիմության տեսլականը բացառապես սիմվոլիկ էր, որևէ իրական, կիրառական դերակատարություն նրանք չէին պատկերացնում ընդդիմության համար: Թե ինչ եղավ արդյունքում, տեսել ենք բոլորս: 

Անկախ նրանից, որ այս պահին հանրային դժգոհությունը իշխանության հանդեպ ներկայանալի ծավալներ չունի, ընդդիմություն երկրին պետք է: Դաշտը հեղափոխության և հակահեղափոխության բաժանելը խորացնում է անցյալից ժառանգված, առանց այն էլ փակուղում հայտնված իրավիճակը, հեռացնում ընդդիմություն–իշխանություն փոխգործակցության հեռանկարը: Ի վերջո հետհեղափոխական տրամադրությունները հավերժ չեն, ինչ–որ պահի ավարտվելու են: Նույնիսկ ամեն ինչում հաջողելու դեպքում հայտնվելու են մարդիկ, որոնք դժգոհ են լինելու, ցանկանալու են արտահայտել այդ դժգոհությունը: Հաշվի առնելով, որ այս օրերին շատ մոդայիկ են հայաստանյան հեղափոխության և Վրաստանի Վարդերի հեղափոխության համեմատությունները, առաջարկում եմ հիշել, թե ինչպես վրացի ժողովուրդն ու քաղաքական դաշտը ահռելի ռեֆորմներ իրականացրած Սահակաշվիլիի հանդեպ վերաբերմունքը սկսեցին փոխել նրա իշխանության արդեն 3–4–րդ տարում:

Թե ով կլինի նոր իշխանությունների ընդդիմությունը, այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այդ ընդդիմության ձևավորման համար ուղենիշերի սահմանումն է: Հակահեղափոխության անվերջ հիշատակմամբ, դաշտը սևերի ու սպիտակների բաժանելով՝ տրվում են հստակ ուղենիշեր, և որևէ ուժ չի ուզենա այժմ հայտնվել ընդդիմության դրոշակակիրի դերում՝ հասկանալով, որ պիտակավորվեու է որպես հակահեղափոխական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy