Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղության օրինակ՝ «երեք աթոռով, ափսեով ու բաժակով». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլյան պատերազմից ավելի քան երկու տարի անց Արմենակ Ուրֆանյանի մայրը որդու ոտնահետքերով տուն է երազում, ուր կլինի երեք աթոռ, ափսե ու բաժակ: Այն խորհրդանշական կլինի՝ իր մեջ ունենալով ընտանիքի գաղափարը: Այն ընտանիքի, որը երազում էր տիկին Համեստը՝ կին ու երեխա՝ որդու կողքին: Մայրերից մյուսի ձեռքում էլ որդու մասին գիրքն է՝ ամուր գրկած: Զոհված զինծառայողների մայրերն են, ավելի քան երկու տարի անց ցավը սրտում, արցունքն աչքերին, բայց՝ քաջ: Քաջ, ինչպես իրենց զավակները, որովհետև ուժ գտան ոչ միայն ապրելու, այլև խաղաղություն պահանջելու: Նրանց կորուստը ոչինչ չի լրացնի: Չի լրացնի անգամ պահանջած խաղաղությունը, բայց մայրերը միացան ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Մայրերը հասկացել էին, թե ինչ մեսիջ պետք է ուղարկեին աշխարհին: Հասկանալի էր նաև խաղաղության կոչի՝ միգուցե մի քիչ ավելի խորքում եղած ենթատեքստը, որի թիրախն այդքան էլ արտաքին աշխարհը չէր: Ուշադրության, արդարության պակաս, անտեսված լինելու զգացում, ընտրություններից հետո հրավառություն՝ հենց ապրիլի երկուսին: Ապրիլյան պատերազմից հետո մայրերը շատ բան տեսան, ինչը չպետք է տեսնեին: Հիմա նորի սպասում ունեն. ասում են՝ Հայաստանը խաղաղության օրինակ պետք է լինի, խաղաղության բնօրրանը պետք է լինի: Խաղաղության օրինակ, ուր զոհված զինծառայողների անտեսված մայրեր չեն լինի և տարիներ շարունակ կառավարության շենքի դիմաց սև հագած ցույց չեն անի՝ արդարություն պահանջելու համար: Խաղաղության օրինակ, ուր չեն լինի անհավասարներ, ուր չի լինի զոհված զինծառայողի մայր, ով որդու ծնունդը լիարժեք նշելու հնարավորություն չի ունենա: Խաղաղության օրինակ, ուր ապագա մայրերը Եռաբլուրում ծաղիկներ տնկելու չեն գնա: Խաղաղության օրինակ, ուր զինհաշմանդամներն ու պատերազմի մասնակիցներն էլ կառավարության շենքի դիմաց չեն կանգնի, նամակ չեն գրի ու տարիներով չեն սպասի նամակի պատասխանին: Բայց ուղիղ իմաստով հասկանալու խնդիր կա: Կրկին հասարակական ոչ հավասարակշիռ ընկալումներ. «խաղաղության կոչով հարևանները չմտածեն, թե թույլ ենք, պատրաստ զիջումների» կամ՝ ապրիլյան զոհերի մայրերին «ներգրավելը» միգուցե սխալ էր, ճիշտ չի ընկալվի: Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված զինծառայողների մայրերն իրենց նախաձեռնությամբ են միացել կոչին՝ նրանց քաջությունը թուլության տեղ չի կարող անցնել: Ադրբեջանցի մայրերին իրենց կոչին միանալու ուղերձը՝ ևս, որովհետև, ինչպես իրենք են նշում, մայրությունն ազգություն չի ճանաչում: Իսկ մայր և խաղաղություն բառերը հոմանիշ են՝ իրար հավասար բարձրագույն բարիքներ: «Մեր տղաները զոհվել են, որպեսզի տեսնենք կատարյալ Հայաստան», «Մեր որդիների արյամբ պահած սահմանները ոչ մի ձևով զիջման ենթակա չեն»: Դողացող ձայնով, ցավը սրտում, թաց աչքերով բայց ուժեղ ու անկոտրուն հայտարարում էին այն մայրերը, որոնց որդիները քաջ էին, քաջ, ինչպես մայրերը, ովքեր խաղաղություն են ուզում, միայն թե ոչ մի մայր այլևս որդի չկորցնի: Խաղաղությունը կուրուստը չի լրացնի, բայց բացը երևի կփարատի նոր Հայաստանի սպասումը, ուր, միգուցե, կապրեն նրանց որդիների ընկերների ընտանիքները՝ «երեք աթոռ, բաժակ ու ափսե» ունենալով:

 

 

Աննա Բադալյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live