Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հունվարից հասարակության որոշ շերտեր նաև ֆինանսական տեսքով փոփոխություններ կնկատեն. Մեսրոպ Առաքելյան

SOCIETY

Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին ամիսներին թանկացումներ չեն գրանցվել, առավել ևս՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներն այլ բան են ասում. ընդհանուր սպառողական գների ինդեքսը անկում է ապրել նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ:

«Կարող է՝ ինչ-որ գյուղատնտեսական ապրանք, ինչ-որ բանջարեղեն կամ միրգ 200 դրամի փոխարեն դառնա երեք հարյուր դրամ, սակայն դա չի նշանակում, որ կյանքը թանկացել է, քանի որ հասարակության սպառման մեջ այդ ապրանքատեսակը շատ փոքր գումար է կազմում»,- ասաց նա:

Նա նշեց, որ կան ոլորտներ, որտեղ հնարավոր է որոշակի բարձրացումներ լինեն, և այդ ապրանքները զգայունություն են առաջացնում հասարակության մոտ, քանի որ դրանք  քանակական առումով ավելի շատ են գնում, սակայն մյուս կողմից պետք է նշել, որ նախկինում տեղի ունեցող անհարկի թանկացումները, մոնոպոլ դիրքի չարաշահումները այլևս Հայաստանում չկան, համապատասխան մարմիններն իրականացնում են պատշաճ վերահսկողություն, որպեսզի անհարկի թանկացումեր չլինեն:

 
«Իհարկե, տնտեսության մեջ դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնք ամբողջովին հնարավորություն չեն տալիս ունենալ այնպիսի մրցակցային դաշտ, որը կբերի գների ավելի նվազմանը, սակայն ներկայումս չկա կոռուպցիա, չկա հովանավորչություն, արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, և ցանկացած ոք կարող է ազատ ձեռնարկատիրությամբ զբաղվել»,- ասաց նա:


Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ամեն դեպքում որոշ ոլորտներում հասարակության կողմից առկա մտահոգությունների հետ կապված դրական փոփոխություններ կլինեն:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե իշխանափոխությունից հետո մարդկանց կենսամակարդակը, կյանքի որակը չի բարձրացել, տնտեսագետն ասաց. ««Կյանքում ոչինչ չի փոխվել» արտահայտությունը բավականին ընդհանրական է, հասարակությունը երբ այդ տերմինը օգտագործում է, պետք  է հասկանանք, թե ինչ է ուզում, որ փոխվի: Եթե հասարակությունն սպասում է, որ Կառավարությունը պետք է մեկ օրում ֆինանսական օգնություն տա քաղաքացիներին, որ մարդիկ ավելի շատ եկամուտ ունենան, Կառավարությունը դրանով չի պատրաստվում զբաղվել: Կառավարությունն անելու է առավելագույնը, որ ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա իր աշխատանքի միջոցով ստանալ արժանապատիվ եկամուտ, և շուկայական գների փոփոխությունը չազդի իր բարեկեցության վրա»,- ասաց նա:

Վարչապետի խորհրդականը պարզաբանեց, որ Կառավարության նպատակը ոչ թե այն է, որ աղքատները կարողանան ավելի էժան ապրանք գնել և ֆինանսական օգնություն ստանալ, այլ նախ և առաջ Կառավարության առաջնահերթությունը և աշխատաոճն ուղղված է աղքատության հաղթահարմանը աշխատանքի միջոցով:

«Այսինքն՝ հասարակությունը պետք է ունենա ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ավելի շատ  մարդիկ պետք է ներգրավված լինեն աշխատաշուկայում և շատ աշխատավարձ ստանան՝ հետևաբար հնարավորություն ունենալով նույնիսկ ավելի թանկ ապրանքներ գնելու: Այս ուղղությամբ քայլեր կատարվում են, և հունվարից որոշակիորեն դրական փոփոխությունների միջոցով հասարակության որոշ շերտեր նաև ֆինանսական տեսքով փոփոխություններ կնկատեն, այդ թվում՝ կախված հարկային օրենսգրքի փոփոխությունից, որոշակի հատվածի համար կենսաթոշակների բարձրացումից, և այդ ամենը կրելու է շարունակական բնույթ, և հասարակությունն անընդհատ զգալու է փոփոխություն կյանքի որակում»,- ասաց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League