Հայաստանում ռուսական ռազմաբազայում հայտարարվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու տագնապ
SOCIETYՀարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգման աշխատանքներում ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր միավորումները:
Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պետք է իրականացնի շարժական կառավարման կետերից զորքերի կառավարումը կազմակերպելու առաջադրանքներ: Հարավային ռազմական օկրուգի շտաբի համալիր հանձնաժողովի կողմից կգնահատվեն հետախուզա-հարվածային գործունեության ուղղությամբ առաջադրանքների կատարման կարողությունները, ինչպես նաև կառավարման շարժական կետերի պաշտպանության և քողարկման ապահովման կարողությունները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



