BlackBerry-ն Android պլատֆորմով սմարթֆոն Է թողարկել
SOCIETYBlackBerry ընկերությունը թողարկել Է իր առաջին սմարթֆոնն Android գործառնական համակարգի հիմքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սա իր արտադրանքի նկատմամբ ուշադրություն գրավելու ընկերության նոր փորձն Է սպառողների շրջանում այնքան Էլ ժողովրդականություն չվայելող BB10 սեփական գործառնական համակարգի գործարկումից հետո:
Ստեղծողները BlackBerry Priv սմարթֆոնների գնորդներին անվտանգության բարելավված համակարգ են խոստանում Android-ի մյուս սարքերի համեմատությամբ:
International Data Corporation (IDC) վերլուծական ընկերության մասնագետն այս առնչությամբ հայտարարել Է, որ Android սարքի թողարկումը՝ շեշտելով դրա պաշտպանվածությունը եւ անվտանգությունը, գերազանց գաղափար Է, «ավելի ճիշտ այդպիսին կարող Էր լինել երեք տարի առաջ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



