Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



