Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Սահմանադրության նոր նախագծով պետությունն ավելի շատ կախված կլինի ոչ թե անհատներից, այլ քաղաքական կառույցներից. քաղաքագետ

POLITICS

 Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ծրագիրը միտված է ապագային եւ առավելապես ուղղված է ապագա սերունդներին: Ուսումնասիրելով փաստաթուղթը` քաղաքագետն առանձնացրել է թե՛ փաստաթղթում առկա մտահոգությունները, թե՛ այն առավելությունները, որոնք տրվելու են նոր Սահմանդրությամբ:

Կիրակոսյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հանրությունն իրազեկված չէ:

«Բացի այն, որ հանրության մոտ իրազեկվածության մակարդակն է շատ ցածր, այլեւ շատերի մոտ չկա հարցի վերաբերյալ ընկալում: Ես իրավաբան չեմ եւ մեծ դժվարությամբ հասկացա ու ըմբռնեցի փոփոխությունների հետեւանքը»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ Սահմանադրությունը կարեւոր գործիք է եւ փոփոխությունների գործընթացը ոչ խնդիր է,  ոչ` լուծում: «Այն կիրառում եւ կիրարկում է, եւ հենց դա է իրականությունը: Սա դինամիկ գործընթաց է եւ ոչ ստատիկ եւ ունի բազմաթիվ հնարավորություններ»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ միայն Սահմանադրության ընդունումը չÕ « կարող իրավիճակ փոխել, քանի որ փաստաթղթի ընդունմանը զուգահեռ պետք է լինի նաեւ հաշվետվողականության, օրենքի գերակայության եւ այլ կարեւորագույն դրույթների պահպանում, որպեսզի Սահմանադրության ընդունումը եւ փոփոխությունների կիրառումը լինեն արդյունավետ:

«Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունը Սերժ Սարգսյանի համար չէ, որ նա շարունակի իշխանությունը կամ դառնա վարչապետ: Դրա համար ոչ մի ապացույց չկա, եւ այս հարցի առնչությամբ հակադիր կարծիքները շատ թույլ են: Նախագիծը վստահություն չի բերում խորհրդարանին, եւ գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցների հանդեպ վստահության պակաս կա: Միաժամանակ, երկարաժամկետ կտրվածքով, գոյություն ունեն շատ հնարավորություններ, որպեսզի մշակվի իրական պլյուրալիստիկ քաղաքական համակարգ եւ ավելի արդյունավետ կոալիցիոն համակարգ ապագայում: Դա կբերի նր ան, որ ապագայում պետությունն ավելի շատ կախված կլինի ոչ թե անհատներից, այլ քաղաքական կառույցներից:  Այստեղ որոշումների գործընթացը կլինի ոչ թե նախագահական աշխատակազմում, այլ խորհրդարանում, եւ խորհրդարանը կունենա մեծ հնարավորություն որոշումների կայացման համար»,- ասաց Կիրակոսյանը:

Հայաստանում 2013 թվականից քննարկվում է սահմանդրական փոփոխությունների հարց: Ստեղծվել է հանձնաժողով, որն էլ ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը, որը էականորեն տարբերվում է 2005 թվականին ընդունած փաստաթղթից: Մասնավորապես, նոր փաստաթղթով կփոխվի Հայաստանի կառավարման համակարգը, և խառը` կիսանախագահական համակարգից Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի մոդելին: Սահամանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:

 

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel