Ադրբեջանի զինուժն ընդհանուր առմամբ կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYԱդրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը, սեպտեմբերի 15-ին էլ Կոթի գյուղի ուղղությամբ է կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



