Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը
SOCIETYՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը. այն Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնի անվանումը՝ Խաչվերաց:
Խաչվերացը հինգ տաղավար, այսինքն՝ մեծ տոներից վերջինն է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական արյունը եւ մեզ փրկություն շնորհվեց:
Հայ Եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Սուրբ Պատարագ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



