ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է մինչեւ 11-ի
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգներում մինչեւ արեւադարձային փոթորկի թուլացած «Ֆլորենս-2» փոթորկի հետեւանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Նոր զոհերի թվում նշվում են մայր ու երեխա, որոնց Ուիլմինգթոնում (Հյուսիսային Կարոլինա) ճզմել է տապալված ծառը, 81-ամյա տղամարդ, որը Ուեյն շրջանում (Հյուսիսային Կարոլինա) անհաջող է ընկել տարհանման նպատակով իրերը հավաքելիս: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին:
Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնի տվյալներով՝ «Ֆլորենսը» գտնվում է Միրթլ Բիչից (Հարավային Կարոլինա) 95 կմ արեւմուտք եւ արեւմտյան ուղղությամբ է շարժվում 0,9 մ/վրկ արագությամբ, քամու արագությունը չի փոխվել եւ հասնում է 20,1 մ/վրկ-ի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



