Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհի մոտ այրվում է 500 հա խոտածածկ տարածք. դեպքի վայրում է ԱԻ նախարարը
SOCIETYՍեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից
20 զինծառայող և վերոնշյալ գյուղերի բնակիչներ:
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



