ԱՄՆ քաղաքացին Երևանում ինքնավնասման փորձ է կատարել
SOCIETYՍեպտեմբերի 15-ին, ժամը 20:41 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունից:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին և նրա ընկերոջը՝ 1978 թ. ծնված Է. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Քաղաքացիներ Ա. Ա.-ն և Է. Գ.-ն տեղափոխվել են ոստիկանության բաժին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



