Բելգիան արտահանձնել է ԻՊ-ի գրոհայիններին ֆինանսավորող ՌԴ քաղաքացուն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Բելգիայից արտահանձնում են միջազգային հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Ալի Գեխաևին՝ ծնված 1988-ին:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, դաշնային ծառայությունից հայտնել են, որ Գեխաևը, լինելով արմատական իսլամի կողմնակից, 2015 թվականից սկսած մշտապես բնակվել է Եվրոպական միության պետություններում, որտեղից ֆինանսական օգնություն է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:
2017-ի մայիսին ռուսական կողմի փաստերի հիման վրա վերջինս ձերբակալվել է Բրյուսելում և նախաարտահանձնման կալանքի տակ է առնվել: Ավելի ուշ Բելգիան բավարարել է վերջինիս արտահանձնման մասին դիմումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



