Աստանայում վայրէջք կատարելուն պես А320 օդանավում հրդեհ է բռնկվել
INTERNATIONAL NEWSՂազախստանում Ատիրաու-Աստանա չվերթն իրականացնող Airbus А320 օդանավում, որը պատկանում է Air Astana ավիաընկերությանը, մայրաքաղաք ժամանելուն պես հրդեհ է բռնկվել ձախ շարժիչի բաժնում:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, բռնկված կրակը հաջողվել է մարել: Օդանավում 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է գտնվել: Տուժողներ չկան:
Ներկա պահին ավիաընկերության ինժեներական ծառայությունը անսարքության հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքների հիման վրա հետաքննություն կնշանակվի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



