Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը
SOCIETYԱդրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-ից մեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ:
«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սաղոյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



