Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Բաժանում և մերձեցում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ հակահեղափոխության մասին պնդումներն ու այդ պնդումներից ենթադրվող՝ անվերապահ հաղթանակի ու մրցակից ուժերի կապիտուլյացիայի մասին հավաստիացումները նոր ինտրիգ են հասունացրել «Ելք» դաշինքում: Դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք ավագանու ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինք անվան ներքո, այս մեղադրանքների հասցեատեր համարել են իրենց, իսկ դաշինքի անդամներից ոմանք չեն վարանել նաև պատասխանել այդ մեղադրանքներին: 

Իսկ ինտրիգն այն է, որ «Ելք» դաշինքի ու դաշինքը ներկայացնող ուժերի միջև քաղաքական փոխհրաձգությունների պատմության մեջ սա առաջին, ցավոք կարող ենք ենթադրել նաև, որ վերջին դեպքը չէ: Ինչու ցավոք, որովհետև հենց այս դաշինքի մաս կազմող ուժն է իշխանության առանցքը հիմա, իսկ դաշինքի մաս մյուս ուժերը ունեն կամ ունեին պոտենցիալ նոր Հայաստանում լինելու որակապես այլ մակարդակի քաղաքական ուժ, այս դեպքում, ինչու ոչ, նաև այլընտրանք և ընդդիմություն իշխանությանը:

Փոխհրաձգությունների պատմությունը սկսվում է նախքան դաշինքի ստեղծումը՝ Վանաձորի ավագանու ընտրություններից, երբ Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին մեկ քայլ էր բաժանում միմյանց մենամարտի հրավիրելուց: Այս տհաճ միջադեպը, սակայն, չխանգարեց, որ ամիսներ անց նրանք ստեղծեն «Ելք» դաշինքը՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Հաջորդ մեծ կոնֆլիկտը ծագեց Փաշինյանի քայլարշավից առաջ, երբ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» չմիացան քայլարշավին՝ ՔՊ–ին թողնելով միայնակ այդ նախաձեռնության հետ: Արդեն հետո՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, վերոնշյալ երկու ուժերը սկսեցին դիրքավորվել որպես ԱԺ–ում Փաշինյանի թիկունքը պահող ուժեր: Այդ ուժերի ներկայացուցիչներից ոմանք էլ նշանակվեցին նախարարներ: Դաշինքում ավանդույթ դարձած տարընթերցումները նոր փուլ են մտել հիմա՝ ավագանու ընտրությունների նախաշեմին, երբ Փաշինյանի կողմից հակահեղափոխության հավաստիացումների մեջ թիրախավորվել են նաև «Լուսավորն» ու «Հանրապետությունը»: Շարքը կարելի էր ավարտուն համարել, հատկապես հաշվի առնելով ՔՊ–ականների այն պնդումները, որ ապագայում «Ելք» դաշինք այլևս չի լինելու և այն պարզապես մնում է խորհրդարանական խմբակցություն՝ առժամանակ: Լենա Նազարյանի՝ «Ել ք» խմբակցության ղեկավարի պարտականությունների ստանձնումը կարծես թե պետք է քայլարշավից առաջ, երբ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» չմիացան քայլարշավին՝ ՔՊ–ին թողնելով միայնակ այդ նախաձեռնության հետ: Արդեն հետո՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, վերոնշյալ երկու ուժերը սկսեցին դիրքավորվել որպես ԱԺ–ում Փաշինյանի թիկունքը պահող ուժեր: Այդ ուժերի ներկայացուցիչներից ոմանք էլ նշանակվեցին նախարարներ: Դաշինքում ավանդույթ դարձած տարընթերցումները նոր փուլ են մտել հիմա՝ ավագանու ընտրությունների նախաշեմին, երբ Փաշինյանի կողմից հակահեղափոխության հավաստիացումների մեջ թիրախավորվել են նաև «Լուսավորն» ու «Հանրապետությունը»: Շարքը կարելի էր ավարտուն համարել, հատկապես հաշվի առնելով ՔՊ–ականների այն պնդումները, որ ապագայում «Ելք» դաշինք այլևս չի լինելու և այն պարզապես մնում է խորհրդարանական խմբակցություն՝ առժամանակ: Լենա Նազարյանի՝ «Ել ք» խմբակցության ղեկավարի պարտականությունների ստանձնումը կարծես թե պետք է մոտեցներ անվերջ թվացող ներքին փոխհրաձգությունների պատմության ավարտը և արխիվացներ «Ելք» դաշինքը: 

Սակայն ավագանու ընտրության նախաշեմին ստեղծվել է հետաքրքիր վիճակ, որը թույլ է տալիս ենթադրել, որ վեճերի ու հաշտեցման շղթան «Ելք»–ի մաս կազմող ուժերի միջև չի ավարտվել: Բանն այն է, որ մասնակից ուժերից ոչ բոլորը, իսկ ավելի ստույգ՝ քչերն են այս պահի դրությամբ ունակ հաղթահարել անցումային շեմը: Ավելին՝ կա մտավախություն և այդ մտավախությունը դրսևորվում է իշխանության կողմից դաշտը սև–սպիտակի բաժանելով, որ «Իմ քայլը» դաշինքը գուցե բացարձակ մեծամասնություն չկարողանա դառնալ, ինչը կնշանակի, որ ստիպված են լինելու համագործակցության գնալ, ասենք «Լույս» դաշինքի հետ:

Նման սցենարի դեպքում արդեն կարելի կլինի ցիտել հայտնի ցիտատն այն մասին, որ պատմությունը սկզբում կրկնվում է որպես ողբերգություն, իսկ հետո՝ որպես ֆարս: Ֆարսն այն է, որ վերոնշյալ ուժերը այն պահերին, երբ պետք է մրցակցեն իրար դեմ, մրցակցում են, երբ պետք է համագործակցել որևէ քաղաքական օրախնդիր հարց լուծելու համար, համագործակցում են: Այս ամենի հետ որևէ խնդիր չէր լինի, եթե թե՛ մրցակցությունը, թե՛ համագործակցությունը կայանային գաղափարական–ծրագրային հողի վրա: Այնինչ, երկու դեպքում էլ ուժերը միմյանց հետ հարաբերվում են բացառապես քաղաքական շահախնդրությունից ելնելով:

«Ելք» դաշինքն ի սկզբանե ստեղծվել է հենց այդ շահախնդրության հիման վրա՝ միավորել են ռեսուրսները ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու համար: Որևէ գաղափարական, ծրագրային մոնոլիտություն չի եղել, ինչն էլ, ըստ էության, քաղաքական կոնյուկտուրային վայրիվերումների ընթացքում բերել է դաշինքի պառակտման: Պառակտում, որը որպես ական դրված էր դաշինքի ստեղծման օրվանից, պարզապես անհայտ էր ականի պայթելու ժամանակը ու այն հարաբերակցությունը, որ առաջանալու էր այդ պայթյունից հետո:

Քաղաքական ֆարսի պոտենցիալ ունեցող այս իրավիճակը կարող էր չհուզել հանրությանը. ի վերջո հայ հասարակությունը նման բաներ չէ, որ տեսել է, օրինակ, ՀՀԿ–ՀՅԴ իշխանություն–ընդդիմություն սահուն խաղարկումների ու փոխատեղումների, ՕԵԿ–ի հապճեպ կերպարանափոխումների տեսքով: «Ելք»–ի մաս կազմող ուժերի դեպքում խնդիրը կենսական է հասարակության, և ոչ միայն հասարակության, այլև քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից, քանի որ գործ ունենք քաղաքական նոր սերնդի, առաջադեմ համարվող քաղաքական ուժերի հետ, որոնց հետ հասարակությունը ահռելի հույսեր է կապում, անկախ նրանից, թե որտեղ են այդ ուժերը ընդդիմության կամ իշխանության դաշտում: Ցավոք ստացվում է այնպես, որ ահռելի պոտենցիալով այս ուժերը ներդաշինքային ու արտադաշինքային անվերջ փոխհրաձգություններով, այդ փոխհրաձգություններին հաջորդող մտերմացման պրոցեսներով սահմանում են սկզբունքներից զուրկ քաղաքական գործակցության շեմ, որը վտանգ ունի ուղենիշային դառնալու ողջ քաղաքական դաշտի համար: Հնարավոր չէ վարկաբեկել միմյանց, պայքարել միմյանց դեմ, այնուհետ նստել համագործակցության սեղանի շուրջ՝ կարծես թե ոչինչ էլ չի եղել դեմքի արտահայտությամբ: Իրականում հնարավոր է՝ այդպես եղել է, ինչպես նշեցինք ՀՅԴ–ի ու ՕԵԿ–ի օրինակներով: Բայց պետք էր ամեն ինչ անել, որ նույնը չկրկնվի, չդառնա նորմ նոր Հայաստանում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris