ԱԽ աշխատակազմում աշխատավարձերը էապես բարձրացել են, իսկ ԱԽ քարտուղարը հրաժարական կտա. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվ տան գու թյան խորհր դի աշ խ ա տ ա կազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» և աշխատակազմը համալրել «յուրայիններով»: Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռևս անհայտ է:
Ի դեպ, մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարևոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին: Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի և կանխատեսելի գործիչ, ով նաև որոշակի փորձառություն ունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



