ԱՄՆ-ում ավելի քան 1,6 հազար չվերթ է չեղարկվել «Ֆլորենս» փոթորկի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի օդանավակայաններում ավելի քան 1,6 չվերթ է չեղարկվել երկրի արևելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորկի պատճառով, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքացիական օդանավերի տեղաշարժին հետևող FlightAware պորտալի տվյալները։
Չվերթների մեծ մասը չեղարկվել է ընդհուպ մինչև շաբաթ։ Հյուսիսային Քարոլինա և Հարավային Քարոլինա նահանգների շրջանային օդանավակայանների մեծ մասը փակ է և չի վերսկսի աշխատանքը առնվազն մինչև շաբաթ։
Սպասվում է, որ չեղարկվող չվերթների թիվն աճելու է առաջիկա ժամերի ընթացքում։
Ավելի վաղ փոթորիկների ուսումնասիրության ամերիկյան ազգային կենտրոնը հայտնել է, որ «Փոթորիկը» Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով հինգերորդ կատեգորիայից նվազել է՝ հասնելով երկրորդի։ Այժմ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է մոտ 46,9 մ/վ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



