Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Քանի չի լուծվել այդ հարցը, որ դատավորն ինքն իր որոշումների համար համակարգի դեմ մենակ չի մնալու, դատավորներին գանահարել պետք չէ. Գևորգ Գյոզալյան

SOCIETY

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման, դատական իշխանության անկախության, գործադիր իշխանության քայլերի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:

-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունում ԱԱԾ պետը խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը զանգել է իրեն, ում ասել է՝ ուզեք՝ չուզեք պետք է փակեք: Չնայած ԱԱԾ տնօրենն  ու դատավոր Վաչե Մարգարյանը հերքում են, որ զրուցել են իրար հետ, սակայն կա համընկնում, որ դատարանը  կալանավորեց Քոչարյանին, փաստորեն մեխանիզմ է փոխվել զանգերի ուղղությունների, ինչպես արդեն նշվել է՝ նախկինում վերևից էին զանգում դատավորներին, հիմա՝ ներքևից:

-Ես մի քիչ համամիտ չեմ այդ դիտարկման հետ, որ նախկինում դատավորները չէին զանգում: Ես հասկանում եմ այս ամենը հնուց եկած, դեռ Քոչարյանի ժամանակվանից եկած «մշակույթ» է, որ քաղաքական  գործերով, երբ կալանքի հարց էր քննարկվելու, որը վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնյայի, բնականաբար դատավորներն ունեն որոշակի վախեր: Պատճառն այն է, որ տարիներ շարունակ գործադիր իշխանությունը նրանց «բռնաբարել է», հիմա էլ ասում եմ՝ մի հատ զանգեմ ՝ ճշտեմ, որ այդ իներցիայի դեմ մենակ չմնամ: Ես հասկանում եմ, որ երկրորդ նախագահին կալանավորելու առումով, երբ վախեր ունի, փորձում է զանգել, ճշտել, որ հետո ինչ-որ խնդիր լինի, ինքը համակարգի դեմ մենակ չլինի: Հիմա այս առումով, եթե այդ երևույթը դատապարտելի է, բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ 200-ից ավել դատավորներ սկզբունքային չեն, ես մարդկայնորեն հասկանում եմ, թե նա ինչու է, ենթադրենք, դա արել: Հետևաբար, ամբողջ ուժով նրան գանահարելը, ես կարծում եմ, սխալ է, որովհետև քանի դեռ ամբողջովին չեք լուծել այն հարցը, որ դատավորն ինքն իր որոշումների համար համակարգի դեմ մենակ չի մնալու, ապա նրան պետք չէ այդ աստիճանի հրապարակային գանահարել: Սրան  որպես ապացույց նշեմ այն հանգամանքը, թե ինչ եղավ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Ազարյանը որոշեց, որ պետք է  իր խղճի մտոք որոշում կայացնի, Քոչարյանին ճանաչի անձեռնմխելի, որի հետ ես անձամբ համաձայն չեմ, բայց ողջունում եմ դա, մարդը ինքնուրույնություն է դրսևորել, սակայն նրան էլ հրապարակավ գանահարեցին: Քանի դեռ այս խնդիրը չի լուծվել ես ամեն դեպքում հակված չեմ այդքան ուժով քննադատելուն:

- Չնայած քրեական  գործ է հարուցված, սակայն ԱԱԾ տնօրենն էլ չի կանխել դատավորի զանգը, ըստ ձայնագրության, նա անգամ հրահանգել է:

-Եթե ճիշտ է, զանգը եղել է Վանեցյանի կողմից: Մենք խոսում ենք մասնավոր զրույցի մասին: Ես չեմ ուզում դա բացարձակ ճշմարտություն ընդունել, որովհետև երբ ինձ զանգում է իմ ընկերը, ես այնպիսի ֆանտաստիկ բաներ եմ խոսում, որ որևէ մեկը, եթե դա լուրջ ընկալի, ես կարող եմ ծիծաղել ժամերով: Ես կարծում եմ՝ դա պետք չէ  ընկալել որպես պաշտոնական հաղորդագրություն: Դա դեռևս ապացուցման խնդիր ունի, հնարավոր է՝ գլուխ է գովել, հնարավոր է՝ այդպես է եղել, հնարավոր է՝ այդպես չի եղել: Քանի դեռ այդ հնարավորները կան, դա պաշտոնապես ընդունելը ճիշտ չէ: Եթե նայենք, ապա, եթե իշխանությունը խնդիր դներ, որ Քոչարյանին պետք է կալանավորեն, ապա այդ խնդիրը կդրվեր նաև Ազարյանի առջև, բայց մենք տեսնում ենք, որ  Վերաքննիչում բան է փոխվել: Ես հակված չեմ մտածելու, որ Ազարյանը դուրս էր գալու համակարգի դեմ և բոլորին գլխատեր: Ոչ, եթե նրան ուզենային ճնշեին, ես կարծում եմ, որ նրան կճնշեին, նա առնվազն չէր քննի դա, նա կգրեր և դուրս կգար, կասեր՝ ես էլ դատավոր չեմ, սակայն հակառակ որոշում, որն իշխանություններին հաճո չէր, նա չէր անի:

-Գուցե  իշխանությունները, ելնելով նախկին պրակտիկայից, չէի՞ն մտածում, որ Վերաքննիչ դատարանում այլ որոշում կկայացվեր և չեն միջամտել:

-Ոչ, եթե «ուզես-չուզես» պետք է կալանավորես, ապա վերևից այդ զանգը գալիս է, նույնիսկ փոքր գործերով երկու-երեք ամիս առաջ զանգում են, հետաքրքրվում են, թե ինչ դիրքորոշում կա և այլն: 2003-ից, որպես փաստաբանություն անող անձ, նման կարգի գործերի դեպքում արդեն ակնարկներով Ազարյանին ասած կլինեին:

-Իսկ Յուրի Խաչատուրովի դեպքում արդեն վարչապետի հրահանգի մասին է խոսվում, որ վարչապետն է ասել՝ փակեք: Այս դեպքում որքան էլ այլ ապացույցներ լինեն, հետագայում ինչ ապացույցներ էլ լինեն, որոշակի զանգվածի մոտ կմնա այդ կարծիքը, որ արդարադատության ոլորտում փոխվել են ասող անձերը:

-Իմ պատկերացման արդարադատությունն այնքան բարձր է, որ ես կարծում եմ, որ որևէ իշխանություն, որևէ դատավոր այդ նշաձողը չի կարող անցնել: Օրինակ, ես եթե դատավոր լինեի որևէ մեկին չէի զանգի: Հիմա եթե  այդ չափանիշը վերցնում ենք դատավորի, որը ժողովուրդն է ուզում, այստեղ ոչինչ իրար չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում զանգ դատավորից: Վարչապետն ԱԺ-ում փորձել է ինչ-որ բացատրություններ տալ, կարելի է ասել՝ մասնակի դա ինձ բավարարեց, բայց ես դրան էլ եմ դեմ: Քննիչը որոշել է, թող անի, վարչապետը, բացարձակապես պետք չէ, որ դրան խառնվի: Ոնց որ գործադիրը որոշում ընդունելիս լինի, զանգի դատական իշխանությանը և հարցնի՝ ես չգիտեմ դա անեմ, թե չանեմ: Ինչո՞ւ է դատավորը զանգում որևէ մեկին, երբ բոլորից բարձր է: Թե զանգը, թե խորհուրդներ տալն ինձ համար անընդունելի է, հենց դա է իմաստը, որ դատական համակարգը անկախ լինի:

-Պարոն Գյոզալյան, սակայն Ալեքսանդր Ազարյանի որոշմանը, ինչից հետո Քոչարյանը կալանքից ազատվեց,  հաջորդեց հրապարակում վարչապետի դիտարկումը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, որը հասկանալի էր, թե ում է ուղղված:

-Միանշանակ, ես համաձայն եմ, առնվազն մենք այդ արդարադատության մասին ենք երազում և հրապարակային գանահարելը սխալ է: Բայց այստեղ անելիք ունեն նաև դատավորները, քանի դեռ իրենք խելոք-խելոք գործում են, գործադիրը իրենց միշտ էլ «բռնաբարելու» է:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League