ՈւԵՖԱ-ի նախագահը հստակություն է մտցրել ՉԼ եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնելու հարցում
SPORTՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Նյու-Յորքում.
«Այժմ այս գաղափարը չի էլ քննարկվում: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Եվրոպայից դուրս»,- Չեֆերինի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Լա լիգայի ղեկավարությունն է պայմանագիր կնքել «Relevant» ընկերության հետ, որով նախատեսվում է Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



