Թրամփի հետ սկանդալում ներգրավված պոռնոդերասանուհին գիրք կթողարկի՝ պատմելով նաև ԱՄՆ նախագահի հետ կապի մանրամասները
INTERNATIONAL NEWSԱմերիկացի նախկին պոռնոաստղ, Playboy էրոտիկ ամսագրի մոդել Սթորմի Դենիելսը պատրաստվում է հոկտեմբեր ամսին ուշագրավ գիրք թողարկել, որը կներառի նաև իր ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինտիմ կապի մասին սկանդալային մանրամասներ, որոնք կարող են խիստ հարված հասցնել նախագահի հեղինակությանը նոյեմբերին սպասվելիք Սենատի ընտրություններին ընդառաջ։
Ինչպես գրում է The New York Times-ը, գիրքն իր մեջ պարունակում է նախկին պոռնոաստղի կյանքի ամբողջական պատմությունը, նաև՝ Թրամփի հետ ունեցած կապն ու այդ ամենը բացահայտելուց հետո իր ստացած սպառնալիքները։
Հայտնի է, որ Դենիելսն ի սկզբանե պայմանավորվածություն է ունեցել Թրամփի հետ սկանդալային այդ մանրամասները չբացահայտելու, սակայն այժմ նախկին պոռնոաստղը պայմանավորվածությունը սպառված է համարում։
Հիշեցնենք, որ Սթորմի Դենիելսն ակեղծ հարցազրույց էր տվել Թրամփի հետ ինտիմ կապի մասին: Նա մանրամասնել էր, որ Թրամփի հետ սեռական հարաբերություն է ունեցել մեկ անգամ և իր կամքով՝ փոխհամաձայնության արդյունքում: Այնուհետև Դենիելսը պատմել է, որ երբ 2011թ. համաձայնել է սկանդալային պատմության հրապարակման իրավունքը վաճառել ամսագրերից մեկին, լուրջ սպառնալիք է ստացել Թրամփի մարդկանցից մեկից:



