«Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչև երրորդ կատեգորիա
INTERNATIONAL NEWSԱտլանտյան օվկիանոսում՝ ԱՄՆ-ի ափերի մոտ մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչև երրորդ կատեգորիա՝ հնարավոր հինգ կատեգորիաներից:
Այս մասին տեղեկացնում է Փոթորիկների զգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը (NHC)։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ «Ֆլորենս» փոթորկի քամու պոռթկումների արագությունը նվազել է 215-ից մինչև 205 կմ/ժ:
Փոթորիկների զգուշացման ամերիկյան ազգային կենտրոնում հայտնել են, որ քամու արագությունը փոքր-ինչ թուլացել է, սակայն «Ֆլորենս»-ը դեռևս շատ վտանգավոր փոթորիկ կլինի, երբ հինգշաբթի երեկոյան և ուրբաթ կմոտենա ԱՄՆ-ի ափերին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա և Վիրջինիա նահանգների իշխանությունները «Ֆլորենս» ուժգին փոթորկի մոտենալու հետ կապված տարհանման կարգադրություն են տվել ավելի քան 1 մլն բնակչի համար:
Հայտնի է, որ տարհանման կարգադրությունը վերաբերում է ափամերձ տարածքներում բնակվողներին։



