Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի․ Սուրեն Սարգսյան

SOCIETY

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման կարգի հանդիպում՝ երկրների առաջին դեմքերի մակարդակով վերջին մոտ տասը տարիների ընթացքում չի եղել:

«Եթե կա հնարավորություն, եթե կա օրակարգային հարց քննարկելու համար, բնական է, պետք է կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միջազգայնագետը նկատեց, որ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին: «Նստաշրջանին լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրա մասին հայտարարվել է:

 

 

 

 

Դա հարմար հարթակ է, որ Փաշինյան-Թրամփ առաջին հանդիպումը տեղի ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կողմերի համար՝ երկու երկրների նոր իշխանությունների հետ շփման տեսանկյունից,- Թրամփն էլ է նոր իշխանության եկել՝ 1․5 տարի, Հայաստանի հին իշխանությունների հետ հանդիպում չէր եղել: Սա նրանց համար նոր հնարավորություն է՝ միմյանց ճանաչելու համար»:

Փաշինյան-Թրամփ հանդիպման համար քաղաքական նախապայմաններ կան, երկու կողմերն ունեն միմյանց հետ քննարկվելիք օրակարգային հարցեր: «Օրինակ՝ Հայաստանը կարող է խոսել խաղաղապահ առաքելությունում իր ներգրավվածության բարձրացման հարցի մասին: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում: Նաև կարող են քննարկվել երկկողմ փոխգործակցության հարցեր, տնտեսական հարաբերությունները, ներդրումային հարցեր և այլն: Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բիզնեսմեն է և տնտեսական հարցերի մասին նրա հետ խոսելը կարևոր է»,- ասաց նա:

Հայաստանին ԱՄՆ-ի բարձր իշխանությունների հետ հանդիպումն անհրաժեշտ է նախևառաջ երկկողմանի հարաբերություններում պատշաճ մակարդակ ապահովելու համար: «Բարձր մակարդակով շփումները, բարձր մակարդակով, անձնական հանդիպումները շատ կարևոր են,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպելու համար ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, պետք է աշխատանք տանեն նաև թե՛ մեր լոբբիստները, թե՛ մեր համայնքը,- հայ ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը շատ մեծ է, բայց մենք օգտագործում ենք ոչ ամբողջությամբ»:

«Թավշյա հեղափոխության» միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի անձը ևս, ըստ Սուրեն Սարգսյանի, կարող է դրական ազդեցություն ունենալ հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու ճանապարհին: Նա կատեց՝ ՀՀ նոր իշխանությունները կիսում են ԱՄՆ-ի արժեքները:

Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը, այնուամենայնիվ, Հայաստանն իր ուղերձները պետք է փոխանցի՝ մտահոգություններ հայտնելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է:

«Հատկապես պետք է հաշվի առնել, որ վերջին շրջանում նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններն են զարգանում՝ տարբեր, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ: Մեզ համար չափազանց կարևոր է նաև Միացյալ Նահանգների կողմից մեզ տրամադրվող օգնությունը: Գիտեն, որ մինչև 2019 թվական չենք կարող «Հազարամյակների մարտահրավերները» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար դիմել: Իհարկե, կան այլ ոլորտներ ևս, որոնց շուրջ համագործակցություն զարգացնելու ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասաց նա:

 

 

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California