Աֆղանստանում պայթյուն է որոտացել. զոհերի թիվը հասել է 32-ի
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, ևս 128-ը վիրավորվել են:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, պայթյունը որոտացել է Նանգարհար նահանգում տեղի ոստիկանության պետի նշանակաման դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Ցուցարարները փակել էին նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Ջելալաբադ քաղաքի և Պակիստանի հետ սահմանին գտնվող խոշորագույն սահմանային անցակետի միջև ընկած ճանապարհը:
Ներկա պահին որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



