Թուրքիան կարող է ներքին համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ. թուրք լրագրող
INTERNATIONAL NEWSԹուրքիան կարող է ներքին համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ ու մասնակցել Իդլիբում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը՝ փոխարենը թույլտվություն ստանալով ավելի վաղ թուրքական ԶՈւ-ի կողմից օկուպացված Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում ներկայությունը պահպանելու համար։ Այդ մասին գրել է artigercek.com կայքի՝ Սիրիայում աշխատող թղթակից Մուսա Օզուղուրլուն։
Լրագրողի պնդմամբ՝ նման տեղեկություններ են հրապարակվել որոշ արաբական պարբերականներում։
Օզուղուրլուն նաև քիչ հավանական է համարում Թուրքիայի՝ Իդլիբի գործողությանն անմիջական միջամտությունն ու համառորեն դեմ դուրս գալ շարունակելը՝ նշելով, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իրեն կպահի այնպես, ինչպես ավելի վաղ «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» գործողություններն ընդգրկող նահանգներից դուրս տարածքների հետ կապված։
Ինչ վերաբերում է Իդլիբի գործողության արդյունքում ներգաղթյալների հնարավոր նոր հոսքի դեպքում Թուրքիայի կողմից նրանց չընդունման վերաբերյալ հայտարարություններին՝ լրագրողը կարծում է, որ նման կերպ Թուրքիան փորձում է փակուղու մեջ դնել նաև Ռուսաստանին՝ ցույց տալով աշխարհին, որ Սիրիայի իշխանությունները կոտորած են իրականացնում Իդլիբում, իսկ Ռուսաստանն էլ աջակցում է դրան։



