Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Մհեր Պոլոսկով. «Ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի և մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով». «Հրապարակ»

SOCIETY
«Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է հարցազրույց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ:
 
-Պարոն Պոլոսկով, օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպասվող ստուգումների վերաբերյալ։ Գրառումը սկսվում է «Ալբանական օրացույցով 37 թիվն էր, հիշում եմ՝ մտանք Քաջարան․․․» խոսքերով։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ա․ Գրիգորյանի նշված գրառմանը, և, ըստ Ձեզ, ի՞նչ էր ակնարկում նա այս խոսքերով։
-Գիտեք, պետական պաշտոնյայի՝ իր երկրի թիվ մեկ հարկատուի, բազմահազարանոց կոլեկտիվ ունեցող ձեռնարկության  հանդեպ նման անլուրջ վերաբերմունքն առաջին հերթին առաջացնում է տարակուսանք։ Մեզ համար անկեղծ զարմանալի է, որ պարոն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում իր գլխավորած տեսչական մարմնի ապագա ստուգումների և 37 թվականի միջև։ 37 թվականը պատմության մեջ հայտնի է ստալինյան մասսայական ռեպրեսիաներով և հետապնդումներով։ Արդյոք դա՞ է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դիմաց դրված նպատակը։ Դա՞ է իրենց աշխատաոճը։ Պարոն Գրիգորյանն առաջին անգամ չէ, որ նման տոնով է խոսում մեր ընկերության մասին։ Իր նախորդ գրառումները, թե «Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան», էլ ավելի համոզիչ տպավորություն են ստեղծում, որ տեսչական մարմինը պատրաստվում է ոչ թե ստուգումներ, այլ լայնամասշտաբ հարձակում գործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։ Սա, ինչ խոսք, խիստ մտահոգիչ է։
 
-Արթուր Գրիգորյանը նաև կոչ է արել տեղական ակտիվ երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվին ու, առհասարակ, Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլորին՝ աջակցել նրան սպասվող ստուգումներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը։
-Այն պարագայում, երբ խոսքը գնում է մոտ 65 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունում ստուգումներ իրականացնելու և ստուգման նպատակներին առնչվող որոշակի տեղեկատվություն ստանալու մասին, «ակտիվ երիտասարդությանը» դիմելը նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս։ Միգուցե ավելի տրամաբանական կլիներ կոչն ուղղել հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ականատեսն են ձեռնարկության պատմությանը, տեղյակ են անցյալի ու ներկայի զարգացումներին: Այս հանգամանքն առիթ է տալիս ենթադրել ու, որ տեսչական մարմնի ղեկավարին հետաքրքիր չեն օբյեկտիվ փաստերը, իրականացված բարեփոխումներն ու կատարված ներդրումները: Այսինքն՝ Ա. Գրիգորյանը, ըստ երևույթին, հետաքրքրված չէ օբյեկտիվ տեղեկատվություն կրողների աջակցությամբ, նրան պետք է հոծ բազմություն, ցանկալի է՝ ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս, այստեղ առկա է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության նկատմամբ ոտնձգության մասին՝ «ակտիվ երիտասարդության» ներգրավմամբ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ օրնիբուն աշխատող և բարիք ստեղծող բազմահազարանոց կոլեկտիվը կարող է չհանդուրժել նման վերաբերմունքը. դա կարող է հանգեցնել ընկերության գործունեության խաթարմանը, աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը և անկանխատեսելի զարգացումներ ունենալ:
-Ստացվում է, որ, ըստ Ձեզ, Ա․ Գրիգորյանի նշված հայտարարությունները բուն ստուգումների հետ որևէ առնչություն չունե՞ն։
-ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի վերջին, ինչպես նաև բազմաթիվ նախորդ գրառումները կրում են խիստ մանիպուլյատիվ բնույթ։ «Ազգայնացում», «օֆշորային մեխանիզմների առկայություն», «թաքցված եկամուտներ» և այլն․ ահա պարզապես մի քանի մեջբերում Ա․ Գրիգորյանի՝ կոմբինատի մասին կատարած նախկին գրառումներից: Ինչպես նկատում ենք՝ ոչ մի խոսք ընդերքօգտագործման և բնապահպանության մասին: Ակնհայտ է, որ հիշատակված ակնարկները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլև որևէ առնչություն չունեն և չեն կարող ունենալ նախատեսվող ստուգումների հետ, բացարձակապես դուրս են տեսչական մարմնի իրավասությունների շրջանակից և խոսում են տեսչական մարմնի ղեկավարի գիտակցության մեջ նստած գաղափարների և նկրտումների մասին։ Մենք ունենք լուրջ մտավախություն, որ տեսչական մարմնի ղեկավարը չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նպատակների և խնդիրների լրջությունը, զուրկ է պետության առջև ստանձնած պարտավորությունների և իր գործողությունների հետևանքների գիտակցումից, իսկ պաշտոնական լիազորություններն օգտագործում է նախկինում ունեցած իր անձնական կամ խմբային ամբիցիաների բավարարման նպատակով: Մենք հստակ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը պետության, կառավարության և մեր բազմահազարանոց կոլեկտիվի առջև, պատկերացնում ենք նաև արհեստականորեն հրահրված զարգացումների հետևանքները՝ երկրի տնտեսության, բնակչության և մարզի համար, որոնք կարող են խիստ անբարենպաստ լինել, անգամ՝ կործանարար:
 
-Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստեղծված իրավիճակում։
- Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի և մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով: Շարունակելու ենք գործել օրենքի շրջանակներում, և մեզ համար ընդունելի կլինեն մեր գործունեության հետ կապված ցանկացած եզրակացություն և որոշում, որոնք կբխեն ՀՀ օրենսդրության պահանջներից, ասել է թե՝ Հայաստանի և նրա տնտեսության շահերից:
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia