Արգենտինական Կորդովա քաղաքի փողոցների ցուցանակները թարգմանվել են հայերեն
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի Կորդովա քաղաքի իշխանությունները միաձայն հավանության են արժանացրել Պուեյրեդոն թաղամասի հիմնական փողոցների ցուցանշանները երկլեզու դարձնելու նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է Կորդովայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը, նախագիծն առաջարկել է քաղաքային խորհրդի անդամ Լուկաս Բալյանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում:
Կորդովայի հայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնել քաղաքի իշխանություններին՝ ի դեմս քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեի և Կորդովայի քաղաքային խորհրդի:
Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գտնվող «Արմենիա» անունը կրող փողոցի ցուցանակն այժմ կներկայացվի նաև հայերեն թարգմանությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



