Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել
SOCIETYՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել:
Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել Է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան:
Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



