Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ տեխնիկական անհայտ պատճառներով էլեկտրոնային համակարգը երկու անգամ հրաժարվել է ընդունել երկրի ղեկավարի քվեաթերթիկը. պարտադիր գործողությունը Պուտինը կարողացել է իրականացնել միայն երրորդ փորձից։
Լրագրողների այն հարցին, թե ինչ ընտրություն է նա կատարել՝ ՌԴ նախագահը պատասխանել է․ «Իսկ ի՞նչ կա դժվար»։
Հայտնի է, որ ընտրություններում իր քվեն արդեն օգտագործել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Բացի Մոսկվայից, այսօր ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում մի շարք նահանգներում ու քաղաքներում ևս։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



