Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողը կոտրել է հարսանյաց սրահի պատուհանը, ներս մտել ու վնասել ողջ գույքը. shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:
Ինչպես հայտնում է shamshyan.comը, ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:
Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր:
Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



