Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն
INTERNATIONAL NEWSՎաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



