Վրաստանում ուժեղ փոթորիկի պատճառով փակվել է Բաթումի նավահանգիստը
INTERNATIONAL NEWSՍև ծովում մոլեգնող փոթորիկը կաթվածահար է արել Վրաստանի խոշորագույն Բաթումի նավահանգստի աշխատանքը, որը շաբաթ տեղի ժամանակով 17:05-ին դադարեցրել է նավերի ընդունման և մեկնման գործընթացները:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով նավահանգստի հերթապահ ծառայությանը, փոթորիկի ուժը կազմում է ավելի քան 5 աստիճան, ինչի պատճառով էլ չեն իրականացվում նավերի ընդունման և ուղարկման աշխատանքները:
Նշվում է, որ ներկա պահին ճանապարհ ընկնելու սպասում է 5 նավ, իսկ նավահանգստից դուրս եկած երկու նավ գտնվում է բաց ծովում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



